Հայտնի է դարձել Գյումրուց Մոսկվա թռչող ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը
Հասարակություն
Գյումրու «Շիրակ» օդանավակայանից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում՝ Ապահերմետիկացման սենսորային անսարքության պատճառով։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Արտակարգ վայրէջքի նախնական պատճառը ապահերմետիկացման սենսորային անսարքությունն է։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել... Սկսվել է նախնական հետաքննություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Քննիչները պարզում են վթարի պատճառը և հանգամանքները։
Հիշեցնենք, որ հաղորդվել էր, թե ինքնաթիռը թռիչքից մեկ ժամ անց ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և սկսել է իջնել 3000 մետր բարձրության վրա։ Ավելի ուշ «Պոբեդա» ավիաընկերության մամուլի ծառայությունը հաստատել է ինքնաթիռի վայրէջքը Մախաչկալայի այլընտրանքային օդանավակայանում։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել