Չինաստանի էներգետիկ քաղաքականությունը օրինակ են բերում իրանական ճգնաժամից տուժած երկրների համար
Համաշխարհային Մամուլ
Reuters-ի վերլուծաբան Ռոն Բուսոյի գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումների խափանումներից տուժած երկրները հետագայում կարող են հետևել Չինաստանի օրինակին և մեծացնել նավթի ռազմավարական պաշարները։
Հեղինակի կարծիքով՝ Չինաստանը դեռ մինչև Իրանի շուրջ ճգնաժամը ձևավորել էր աշխարհում ամենախոշոր նավթային պահուստներից մեկը, ինչը թույլ տվեց երկրին նվազեցնել արտաքին շուկաներից կախվածությունը և խուսափել վառելիքային ճնշումներից։ Միջազգային էներգետիկ գործակալությունի գնահատմամբ՝ Չինաստանի նավթային պաշարներն արդեն գերազանցել են մեկ միլիարդ բարելը։
Հոդվածում նշվում է, որ պահուստների օգտագործումը հնարավորություն է տվել Չինաստանին զգալիորեն կրճատել ներմուծումը և մեղմել ներքին շուկայում գների ազդեցությունը։ Վերլուծաբանի կարծիքով՝ նման մոտեցումը կարող է հետաքրքրել նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներին, մասնավորապես Հնդկաստանին և Ճապոնիաին, թեև նման ռազմավարական պաշարների ձևավորումը կարող է տարիներ պահանջել։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ