Հնդկաստանում ուսումնական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել
Աշխարհ
Հնդկաստանի կենտրոնական Ուտար Պրադեշ նահանգի Լաքնաու քաղաքի կրթական կենտրոնի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Լրագրողներին ասել է փոխվարչապետ Բրաջեշ Պատհակը։
«Ես տեսա հրդեհի հետևանքով զոհվածների 14 մարմին», - Պատհակի խոսքերն է մեջբերել ANI-ն։
Հրդեհի պահին շենքում եղել են 16 և 17 տարեկան ուսանողներ։ Մի քանիսը վիրավորվել են։ Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են ուսանողները պատուհաններից ցատկում՝ փորձելով փախչել կրակից և խիտ ծխից։
Հրշեջներն ու փրկարարները աշխատում են դեպքի վայրում։ Տասնյակ մարդիկ տարհանվել են շենքից։ Հրդեհի պատճառը հետաքննվում է։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել