Կատարի վարչապետը հայտարարել է, որ Նեթանյահուն կրկին էսկալացիա է հրահրում Մերձավոր Արևելքում
Աշխարհ
Սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Մերձավոր Արևելքում լարվածության սրացում է հրահրում։ Այս մասին հայտարարել է Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին՝ դատապարտելով Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում։
«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ Նեթանյահուն տարածաշրջանում սրացում է հրահրում», - ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Կատարի վարչապետը անընդունելի է անվանել Իսրայելի կողմից «մոտ 100 լիբանանցու սպանությունը ընդամենը մի քանի օրվա ընթացքում հրադադարի ընթացքում»։
Նա ընդգծել է, որ «լիբանանյան հողերի շարունակական օկուպացիան պետք է ավարտվի, և Լիբանանի ինքնիշխանությունը պետք է հարգվի»։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը «ճիշտ դեր է խաղում Լիբանանում Իսրայելի գործողությունների հարցում»։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել