Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին
Աշխարհ
Կատարի «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի արևմտյան Ար-Ռիմալ թաղամասում մեքենաների վրա հասցված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, մի քանիսը՝ վիրավորվել։
«Մեկ կին զոհվել է, իսկ մի քանիսը վիրավորվել են Գազայի արևմտյան Ար-Ռիմալ թաղամասի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով», - հաղորդել է կատարական հեռուստաալիքը։
Սոցիալական ցանցերում հրապարակվում են նաև Գազայում տեղի ունեցած այլ հարվածների տեսանյութեր, սակայն նոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել