«Մեղրի» ԱՏԳ-ի առկա վիճակն ու 2025-ի արդյունքները. նախարարությունում նիստ են արել
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստի ընթացքում տրված հանձնարարականների արդյունքները, մասնավորապես՝ ԱՏԳ կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների և հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքները։
Անդրադարձ է կատարվել նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։
Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել