Windows-ի այս ռեժիմը կարող է ժամանակի ընթացքում արագացնել SSD սկավառակի մաշվածությունը
Աշխարհ
XDA-ի հրապարակման համաձայն՝ Windows 11-ի հիբեռնացիայի (Hibernate) ռեժիմը կարող է երկարաժամկետ օգտագործման դեպքում ավելացնել SSD կուտակիչի մաշվածությունը։ Այս ռեժիմում համակարգիչը անջատվելուց առաջ օպերատիվ հիշողության տվյալները պահում է սկավառակի վրա, որպեսզի հաջորդ միացման ժամանակ աշխատանքը վերականգնվի նույն վիճակից։
Հրապարակման հեղինակները նշում են, որ ի տարբերություն սովորական քնի ռեժիմի (Sleep), հիբեռնացիան յուրաքանչյուր օգտագործման ժամանակ լրացուցիչ գրառում է կատարում SSD-ի վրա։ Տեսականորեն հաճախակի կիրառման դեպքում դա կարող է արագացնել հիշողության բջիջների մաշվածությունը։
Միաժամանակ մասնագետները ընդգծում են, որ ժամանակակից SSD-ների ռեսուրսը բավականին մեծ է, և սովորական օգտագործման դեպքում հիբեռնացիան սովորաբար չի հանգեցնում արագ վնասման։ Այնուամենայնիվ, եթե սարքը հաճախ է միացվում ու անջատվում կամ օգտագործվում է բարձր ծանրաբեռնվածությամբ, խորհուրդ է տրվում ընտրել օգտագործման ավելի համապատասխան ռեժիմ՝ օրինակ Sleep-ը կամ ամբողջական անջատումը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել