Բացատրել են՝ ինչու չի հաջողվում վաճառել Պուգաչովայի առանձնատունը
Հասարակություն
Ըստ հրապարակված գնահատականի՝ երգչուհի Պուգաչովայի Մերձմոսկովյան Գրյազ գյուղում գտնվող առանձնատունը դժվարությամբ է գնորդ գտնում՝ բարձր պահպանման ծախսերի պատճառով։
Փաստաբանի խոսքով՝ միայն ձմեռային ամիսներին կոմունալ վճարները, անվտանգության ծառայությունն ու համալիրի սպասարկումը կարող են կազմել ամսական ավելի քան 700 հազար ռուբլի։ Նշվում է, որ տարածքը ներառում է միավորված 16 հողամաս՝ ընդհանուր շուրջ 212 սոտկա մակերեսով։
Համալիրը բաղկացած է մի քանի շինություններից՝ ֆրանսիական ոճով կառուցված վեցհարկանի հիմնական շենքից, SPA համալիրից և օժանդակ շինությունից։ Հոդվածում նաև նշվում է, որ առանձնատունը գտնվում է սովորական բնակելի տարածքում, ոչ թե փակ էլիտար թաղամասում, ինչը ևս կարող է ազդել հետաքրքրված գնորդների քանակի վրա։
Ավելի վաղ նաև առաջարկ էր հնչել ապագայում առանձնատունը վերածել թանգարանի։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել