ԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում Մոլդովային
Աշխարհ
Բրյուսելում կայացած Եվրոպական միություն–Մոլդովա գագաթնաժողովի ընթացքում եվրոպական ղեկավարները վերահաստատել են Մոլդովայի եվրոպական ինտեգրմանն աջակցելու պատրաստակամությունը։ Քննարկումների հիմնական թեմաները եղել են դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և պետական կառավարման արդիականացումը։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նշել է, որ եվրոպական ուղին մնում է երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակելու է ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրել Մոլդովային։ Նրա խոսքով՝ երկրի հաջողությունը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային կայունության տեսանկյունից։
Գագաթնաժողովի ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը տնտեսության, էներգետիկ անվտանգության և թվային զարգացման ոլորտներում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միության խորհուրդը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել