Անվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացել
Հայաստան
Սերբիայի Հանրապետության կառավարությունը «Աշխարհը Սերբիայում» կրթական ծրագրի շրջանակում նախատեսում է Հայաստանի Հանրապետության ուսանողներին տրամադրել 1 կրթաթոշակ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կրթաթոշակը ներառում է սերբերենի դասընթաց՝ 2026-2027 և կրթություն Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2027-2028 ուսումնական տարիների ընթացքում:
Թեկնածուն կարող է հավակնել կրթաթոշակին, եթե տարիքը չի գերազանցում հետևյալ սահմանված շեմերը՝ առաջին աստիճանի ուսումնական ծրագրերում (բազային ակադեմիական, ինտեգրված ակադեմիական կամ բազային մասնագիտական ուսումնական ծրագրեր) ընդունվելու համար՝ 21 տարեկանը, առաջին աստիճանի մասնագիտական ուսումնական ծրագրերում և երկրորդ աստիճանի ծրագրերում ընդունվելու համար՝ 25 տարեկանը, երրորդ աստիճանի ուսումնական ծրագրերում (դոկտորանտուրայի ակադեմիական ծրագրեր) ընդունվելու համար՝ 35 տարեկանը։
Դիմումն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի հունիսի 26-ը՝ լրացնելով կից ներկայացվող հայտաձևը և պահանջվող փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Միաժամանակ, վերոնշյալ փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետևյալ էլհասցեին՝ [email protected]: Կրթական ծրագրի և կրթաթոշակի համար դիմելու ընթացակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը՝ կից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել