Հայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա
Աշխարհ
Հայաստանը պարտքերի պատճառով կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ կազմակերպության կանոնադրության համաձայն՝ պետության նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել, եթե այն չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես, եթե այն ունի երկու տարվա պարտք։
Միջոցները ներառում են նաև քվոտային պաշտոններում առաջադրվելու՝ տվյալ պետության քաղաքացիների իրավունքի կասեցում, ինչպես նաև աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից զրկում մինչև պարտքերի լրիվ մարումը, ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել