Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ Դևիսը
Այլ
94 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը, հաղորդում է NBC-ն։ Նա ղեկավարել է Columbia Records-ը, հիմնադրել Arista Records-ը, աշխատել Լեոնարդ Քոհենի, Ջենիս Ջոփլինի և Ուիթնի Հյուսթոնի հետ։
Մահվան պատճառը չի նշվում։ Մայիսի վերջին Քլայվ Դևիսը հոսպիտալացվել էր շնչուղիների սուր վարակով։ Նրա ներկայացուցիչը այն ժամանակ հայտնել էր, որ դա միայն կանխարգելիչ միջոցառում է։
Քլայվ Դևիսը ընդգրկված է Ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: Նրա անունով են կոչվել Grammy Museum-ի 200 տեղանոց դահլիճը և Նյու Յորքի համալսարանի արվեստների դպրոցի համապատասխան ինստիտուտը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել