Շոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանը
Աշխարհ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մեկնել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպմանը։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունից, հունիսի 23-ին Նյու Դելիում կայանալիք հանդիպման մասնակիցները կքննարկեն միջազգային հարաբերությունների բազմակենտրոն ճարտարապետության պայմաններում ԲՐԻԿՍ-ի երկրների փոխգործակցության ուժեղացման ուղիները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Շոյգուն նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա ԲՐԻԿՍ-ի առաջատար երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)