Հորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս Ռայթ
Աշխարհ
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի և գազի մատակարարումների ծավալներն արդեն վերականգնվել են մինչճգնաժամային մակարդակին։
«Մենք Հորմուզի նեղուցով նավթ ու բնական գազ ենք մատակարարում մինչճգնաժամային մակարդակով։ Մենք կարող ենք նաև գերազանցել դրանք», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Ռայթը նաև հավելել է, որ երկու օր առաջ Հորմուզի նեղուցով էներգակիրների մատակարարման օրական ծավալների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել։
Հունիսի 20-ին Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել էր, որ Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող ագրեսիայի պատճառով՝ ի խախտումն ԱՄՆ-ի հետ կնքված հուշագրի։ Հունիսի 21-ին իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թեհրանը չի բացի նեղուցը, քանի դեռ Լիբանանում զինադադար չի հաստատվել, և չեն վերացվել իրանական նավթի վաճառքի սահմանափակումները։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել