Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է լուծել Իսրայելի կողմից հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու դժկամության հետ կապված խնդիրը։
«Ես խնդիրներ լուծող եմ. ես շատ արագ եմ լուծում խնդիրները, այդ թվում՝ Բիբիի (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի) հետ», – ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։
Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, Նեթանյահուն կրկին հայտարարել է, որ Իսրայելը մտադրություն չունի իր զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։
«Ես խորապես համոզված եմ, որ մենք կմնանք հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսի բնակիչներին և երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար», – հայտարարել էր Իսրայելի վարչապետը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել