Հնդկաստանի վարչապետի խորհրդական. BRICS-ը օրեցօր ավելի է հզորանում
Աշխարհ
BRICS-ը խաղաղության և զարգացմանը նվիրված երկրների հատուկ դաշինք է, և խումբն ամեն օր ավելի ու ավելի է հզորանում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը՝ Նյու Դելիում BRICS-ի բարձր ներկայացուցիչների հանդիպման բացման ժամանակ։
«BRICS-ը խաղաղությանը, առաջընթացին, զարգացմանը և համագործակցությանը հավատացող երկրների հատուկ կոալիցիա է։ Ես ուրախ եմ տեսնել, որ խումբն ամեն օր ավելի է հզորանում», - ասել է նա։
Դովալը հիշեցրել է, որ «BRICS-ը ստեղծվել է որպես զարգացող տնտեսությունների ոչ պաշտոնական միավորում, որը պաշտպանում է ավելի բազմաբևեռ աշխարհակարգը»։
«Միավորման նպատակն էր զարգացնել տնտեսական համագործակցությունը և ամրապնդել գլոբալ Հարավի դերը։ Այն նաև ներառում էր գլոբալ կառավարման բարեփոխումներ և ինստիտուցիոնալ բարելավումներ», - ընդգծել է խորհրդականը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել