Օդերևութաբանը բացատրել է՝ ինչու են առաջանում պտտահողմերը
Աշխարհ
Օդերևութաբան Ալեքսանդր Շուվալովը հայտնել է, որ պտտահողմերի առաջացման հիմնական պատճառը մթնոլորտում օդային հոսքերի ուժեղ ուղղահայաց շարժումն է։
Մասնագետի խոսքով՝ այս գործընթացը կապված է ակտիվ կոնվեկցիայի հետ, երբ տաք օդը կտրուկ բարձրանում է վեր, իսկ սառը օդը շարժվում է ներքև։ Արդյունքում ձևավորվում են հզոր ամպրոպային ամպեր և կարող են առաջանալ վտանգավոր եղանակային երևույթներ, այդ թվում՝ պտտահողմեր։
Շուվալովը նշել է, որ հնարավոր է գնահատել նման երևույթների առաջացման հավանականությունը, սակայն կոնկրետ վայրն ու պահը կանխատեսելը շատ բարդ է։ Ավելի վաղ ուժեղ պտտահողմ էր գրանցվել Սվերդլովսկի մարզում, որի հետևանքով վնասվել էին տներ, մեքենաներ, իսկ հազարավոր բնակիչներ ժամանակավորապես մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել