Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մտադիր է անկախություն ձեռք բերել ԱՄՆ-ից զենքի ոլորտում
Աշխարհ
Իսրայելը պետք է ազատվի Միացյալ Նահանգներից զենքի կախվածությունից և ստեղծի իր սեփական անկախ զենքի արտադրությունը։ Սա վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունն է։
«Ես ուզում եմ անկախություն զենքի արդյունաբերության մեջ։ Ես խորապես գնահատում եմ մեր ամերիկացի ընկերների աջակցությունը, բայց մենք պետք է ազատվենք այս կախվածությունից և ստեղծենք մեր սեփական անկախ զենքի արտադրությունը։ Մենք պետք է արտադրենք մեր սեփական զենքը», - ասաց Նեթանյահուն Արևմտյան ափին կուրսանտների հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի գրասենյակը տարածեց ելույթը։
Նեթանյահուն նշեց, որ Իսրայելը «այժմ բախվում է Իրանին և նրա դաշնակիցներին»։ «Մենք նրանց հարվածներ ենք հասցրել, և սա վերջը չէ, բայց ամեն ինչ կախված է մեր ուժից։ Այն, թե որտեղ կլինենք 30 տարի հետո, կախված է մեր ուժից։ Հետևաբար, այն, ինչ մենք հիմա անում ենք, հսկայական ուժ ենք կուտակում», - հավելել է Իսրայելի վարչապետը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ