Լավրով. Ռուսերենի արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը չի փոխվի Գուտերեշի օրոք
Աշխարհ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի արձագանքը Ուկրաինայում ռուսաց լեզվի արգելքի վերաբերյալ խորապես ցավալի է։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ համաշխարհային կազմակերպության դիրքորոշումն այս հարցում չի փոխվի մինչև նոր ղեկավարի ընտրությունը։
Հունիսին Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով ռուսերենը հանվել է պաշտպանված լեզուների ցանկից։
«Գուտերեսը որևէ ուղղակի բան չասաց։ Նա նշեց, որ ՄԱԿ-ը սկզբունքային դիրքորոշում ունի և պաշտպանում է լեզվի ազատությունը, մշակութային ինքնությունը և լեզվական ու մշակութային բազմազանության պահպանումը:
Ես կոնկրետ հարցնում եմ`
«Դուք աջակցո՞ւմ եք Վոլոդիմիր Զելենսկու արածին»։ Եվ նա ասում է, որ ինքը սկզբունքորեն պաշտպանում է բազմազանությունը։ Սակայն Զելենսկին խաթարել է բազմազանությունը», - նշել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայում կայացած 12-րդ դեսպանական կլոր սեղանի ժամանակ։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել