Ավստրալիայի բնակիչն «ամենաբարձր բղավոցի» համար հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Աշխարհ
Փակե՛ք ականջները և ծանոթացե՛ք Ջոզեֆ ՄքԳրեյլ-Բեյթափի հետ՝ Կանբերրայի քաղաքային մունետիկի, որն «ամենաբարձր բղավոցի» համար դարձել է Գինեսի ռեկորդակիր․ գրում է Euronews-ը։
Քաղաքային մունետիկի պաշտոնը գործում է աշխարհի տարբեր երկրներում․ պաշտոնյան փողոցներում գոռալով հրապարակավ հայտարարում է լուրերը։ Սակայն կա՞ արդյոք ավելի հաճելի բան մի մարդու համար, որի գործը գոռալն է, քան աշխարհի ամենաբարձր ձայն ունեցողի տիտղոսը նվաճելը․ գրում է աղբյուրը։
Անցյալ շաբաթ Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է, որ Կանբերրայի 58-ամյա բնակիչը գրանցել է երբևէ մարդու կողմից արձանագրված ամենաբարձր բղավոցը․ նա բղավել է «հիմա» (now) բառը՝ 122.4 դեցիբել ձայնի ուժգնությամբ։
Այսպիսով ավստրալացին գերազանցել է 1994 թվականին Հյուսիսային Իռլանդիայում բնակվող ուսուցչուհի Անալիսա Ֆլանագանի սահմանած 121.7 դեցիբելի նախորդ ռեկորդը։ Ֆլանագանն այն ժամանակ բղավել էր «լռություն» (quiet) բառը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ