Պուտինը կասկածի տակ է դրել Զելենսկու բանակցային առաջարկի անկեղծությունը
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հրապարակային նամակը չի ստեղծում խաղաղ բանակցությունների իրական նախադրյալներ։
Պուտինի խոսքով՝ Զելենսկին մի կողմից խոսում է անձնական հանդիպման և բանակցությունների անհրաժեշտության մասին, սակայն մյուս կողմից շարունակվում են ռազմական գործողությունները, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է երկխոսության գաղափարին։ Նա որպես օրինակ նշել է վերջին հարվածներից մեկը՝ պնդելով, որ նման քայլերը չեն նպաստում վստահության ձևավորմանը։
ՌԴ նախագահի կարծիքով՝ նման հայտարարություններն ավելի շատ մեծացնում են լարվածությունը, քան մոտեցնում խաղաղ կարգավորումը։ Ավելի վաղ Զելենսկին բաց նամակով առաջարկել էր Պուտինին հանդիպել երրորդ երկրում և քննարկել հակամարտության ավարտի հնարավոր ուղիները։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել