Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել
Աշխարհ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ընդունել է երկրի կառավարության հրաժարականը։ Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ նշվում է, որ գործող նախարարների կաբինետը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։ Սահմանադրության համաձայն՝ նախագահը 15 օրվա ընթացքում պետք է ներկայացնի նոր վարչապետի թեկնածու, որը հետագայում պետք է հաստատվի Լիտվայի Սեյմի կողմից։
Վարչապետ Ինգա Ռուգինենեն և կառավարությունը պաշտոնապես վայր են դրել իրենց լիազորությունները հունիսի 23-ին։ Տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի պատճառը կառավարող կոալիցիայի ներսում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն են։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել