Bloomberg. Սիրիայի նախագահը կարող է այցելել Անկարա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ
Աշխարհ
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կարող է այցելել Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ հուլիսի 7-8-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ այցը ուղղակիորեն կապված չի լինի գագաթնաժողովի հետ։ Սակայն գագաթնաժողովի շրջանակներում կարող են անցկացվել տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության և Սիրիայի վերակառուցման վերաբերյալ հանդիպումներ։
Թուրքիայի կառավարությունը և Սիրիայի տեղեկատվության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել գործակալության հաղորդագրությունը։
ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 7-8-ը Անկարայի Բեշթեփե նախագահական համալիրում։ Թուրքիան նախկինում դաշինքի գագաթնաժողովը հյուրընկալել էր Ստամբուլում 2004 թվականին։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել