Գիտնականները բացահայտել են «հայրական կատակների» անսպասելի օգտակար ազդեցությունը
Հասարակություն
Ամերիկացի հոգեբաններ Փոլ Սիլվիան և Մերիել Բերնեթը պարզել են, որ հասարակ և երբեմն «անհաջող» թվացող հայրական կատակները կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու հոգեկան առողջության վրա։ Նրանց կարծիքով՝ նման հումորը նպաստում է տարբեր սերունդների միջև կապերի ամրապնդմանը։
Մասնագետների խոսքով՝ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի մակարդակը, միաժամանակ բարձրացնելով դոֆամինի, սերոտոնինի և էնդորֆինների արտադրությունը։ Հոգեբանները նշում են, որ հենց պարզ ու անմիջական կատակներն են ամենահաճախը ծիծաղ առաջացնում մարդկանց մոտ։
Երեխաների զարգացման մասնագետ Ժակլին Հարդինգը ևս համաձայնել է այս եզրակացությունների հետ՝ ընդգծելով, որ հումորը կարևոր դեր ունի երեխաների զարգացման, ծնողների և երեխաների միջև ամուր հուզական կապերի ձևավորման ու սթրեսի հաղթահարման գործում։ Նրա խոսքով՝ միասին ծիծաղելը առողջ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ