Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փռեզեշքիանի ինքնաթիռը Իսլամաբադ թռիչքի ժամանակ ուղեկցվել է Պակիստանի զինված ուժերի վեց կործանիչ ինքնաթիռներով, հաղորդում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ժամանումից հետո իրանական պատվիրակությանը օդանավակայանում դիմավորել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շահբազ Շարիֆը։ Իրանի բարձրաստիճան պատվիրակության այցի պատվին արձակվել է տասնվեց հրետանային արկ։
Պեզեշկիանը, որին ուղեկցում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, մեկօրյա պետական այցով գտնվում է Պակիստանում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ