Հարևան երկրի նախագահը հրաժարական է տվել և դարձել Պուտինի խորհրդական
Ռուսաստան
Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները և անցնում աշխատանքի Ռուսաստանի նախագահի աշխատակազմում՝ որպես Վլադիմիր Պուտինի խորհրդական։
Գագլոևի խոսքով՝ համապատասխան առաջարկը ստացել է Պուտինի հետ կայացած հանդիպման ընթացքում և ընդունել այն։ Նա նշել է, որ այս որոշումը կապված է իր հետագա գործունեությունը Ռուսաստանի նախագահական վարչակազմում շարունակելու հետ։
Մինչ նոր նախագահի ընտրությունը, Հարավային Օսիայի ղեկավարի պարտականությունները կկատարի երկրի վարչապետ Մարատ Կամբոլովը։ Ավելի վաղ Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ հանրապետությունը որևէ առնչություն չունի Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ միջազգային հայտարարություններին։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել