Թրամփը հայտարարել է, որ իրանական ակտիվները կօգտագործվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չսառեցված իրանական ակտիվները կօգտագործվեն բացառապես Միացյալ Նահանգներից գյուղատնտեսական արտադրանք և դեղորայք գնելու համար։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից տրամադրված և/կամ պատժամիջոցների շրջանակներում ստացված միջոցները տեղադրվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող էսքրոու հաշվի վրա (էսքրոու հաշիվ՝ երրորդ կողմի մոտ պահվող արժեթղթերի համար) և կօգտագործվեն բացառապես Միացյալ Նահանգներից սննդամթերք և դեղորայք գնելու համար, այդ թվում՝ եգիպտացորեն, ցորեն և սոյա», - գրել է ամերիկացի առաջնորդը իր TruthSocial էջում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ