Ռուսաստանը կոշտ է արձագանքել իր սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման ծրագրերի
Ռուսաստան
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ռուսական ակտիվների ցանկացած օգտագործում առանց Մոսկվայի համաձայնության համարվում է բացահայտ թալան և միջազգային ֆինանսական համակարգի հիմնարար սկզբունքների խախտում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը նման քայլերը համարում է անընդունելի և պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել ցանկացած փորձի դեպքում։ Ռյաբկովը նշել է, որ այս նախազգուշացումը վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլև եվրոպական երկրներին։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ սենատորներ ներկայացրել էին օրինագիծ, որը թույլ կտա բռնագրավված ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ Միևնույն ժամանակ Եվրամիությունում քննարկվում է սառեցված ռուսական միջոցների կիրառումը Կիևին տրամադրված բազմամիլիարդանոց վարկերի մարման նպատակով։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել