Իսրայելի նախկին վարչապետը խոստովանել է՝ Իրանում ցուցարարներին մաքսանենգ ճանապարհով Starlink տերմինալներ են հասցրել
Մերձավոր Արևելք
Իսրայելը գնել և մաքսանենգ ճանապարհով Իրան է ներմուծել Starlink տերմինալներ՝ հակակառավարական ցույցերի կազմակերպիչներին փոխանցելու նպատակով, սակայն Բենիամին Նեթանյահուի կառավարությունը չի շարունակել այս գործելաոճը։ Երուսաղեմում կայացած համաժողովի ժամանակ այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը, որը կառավարությունը ղեկավարել է 2021թ. հունիսից մինչև 2022թ. հուլիսը։
«[Ես] նախաձեռնել եմ տասնյակ հազարավոր Starlink տերմինալների գնման և դրանք Իրան մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու գործընթացը, որոնք կապահովեին համացանցի և սոցիալական ցանցերի անխափան աշխատանքը։ Ցավոք, Իսրայելի ներկայիս կառավարությունը դադարեցրեց այդ պրակտիկան։ Եվ երբ սկսվեցին բողոքի ակցիաները, այդ համակարգը չկար»,- ասել է Բենեթը։ Նախկին վարչապետի խոսքերը մեջբերում է The Jerusalem Post-ը։
Պարբերականը նկատում է, որ ավելի վաղ Իրանը մեղադրում էր Իսրայելին և ԱՄՆ-ին իր անվտանգությունը խաթարելու նպատակով երկիր Starlink տերմինալների մաքսանենգության համար։ Բենեթն ասել է, որ սարքերը նախատեսված էին ցուցարարներին իրենց գործողությունները համակարգելու հնարավորություն ընձեռելու համար, գրում է թերթը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել