Թրամփ․ Իրան միջուկային տեսուչներ ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին Իրան ուղարկելու հարցում շտապելու կարիք չկա, սակայն համապատասխան պահին նրանք կժամանեն իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներ։
«Շտապելու կարիք չկա։ Բայց նրանք այնտեղ կլինեն ճիշտ պահին»,- նշել է նա՝ խոսելով այն մասին, թե երբ տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ։
Մեկնաբանելով իրանական կողմի հայտարարություններն այն մասին, թե նման պայմանավորվածություններ չկան՝ Թրամփն ընդգծել է. «Նրանք սխալվում են»։
«Նրանք գիտեն, որ սխալվում են»,- հավելել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին Փենսիլվանիա նահանգ ժամանելուց հետո։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել