Հայ գերիները Բաքվում չեն ընդունել մեղքը. «պաշտպանը» հակասել է պաշտպանյալին
Ադրբեջան
Բաքվում կայացել է հայ գերիների գործով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանում ելույթ ունեցած գերիները հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ինչպես նաև գերեվարված Էրիկ Ղազարյանի, Լևոն Բալայանի և Գուրգեն Ստեփանյանի փաստաբանները հայտարարել են, որ վերջիններս չեն ընդունում իրենց մեղքը։
Ուշագրավ դրվագ է արձանագրվել Գարիկ Մարտիրոսյանի պարագայում։ Նա նույնպես դատարանում հերքել է իրեն վերագրվող մեղքը, սակայն Բաքվի կողմից տրամադրված «պաշտպանը» պահանջել է ոչ թե արդարացում, այլ ընդամենը՝ մեղադրանքի մեղմացում:
Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 30-ին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել