Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Աշխարհ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը նվազել է մինչև 957 միլիարդ դոլար՝ կորցնելով իր տրիլիոնատիրոջ կարգավիճակը, ըստ Bloomberg Billionaires Index (BBI)-ի:
Ինդեքսը հաշվարկվում է այն ընկերությունների բաժնետոմսերի գների հիման վրա, որոնցում միլիարդատերերը բաժնեմասեր ունեն:
Վերջին փոփոխությունների արդյունքում գործարարի կարողությունը նվազել է 118 միլիարդ դոլարով:
Հունիսի 12-ին Մասկը դարձավ պատմության մեջ առաջին տրիլիոնատերը՝ շնորհիվ SpaceX-ի նախնական հանրային առաջարկի (IPO):
Ընկերությունը IPO-ի միջոցով ներգրավել է ռեկորդային 75 միլիարդ դոլար: IPO-ից առաջ Մասկի կարողությունը գնահատվում էր 750 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել