Տուսկ. Ուկրաինայի հարցով խորհրդաժողովն ավելի կառուցողական կլինի առանց Զելենսկու
Աշխարհ
Գդանսկում (հունիսի 25-26) կայանալիք Ուկրաինայի վերակառուցման հարցերով միջազգային համաժողովը կանցկացվի ավելի կառուցողական մթնոլորտում՝ առանց Վլադիմիր Զելենսկու, լրագրողներին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Եթե խոսքը իմ մասին է, ես հիասթափված չեմ Զելենսկու բացակայությունից։ Իմ տեսանկյունից, սա, հավանաբար, նշանակում է, որ համաժողովն ավելի արդյունավետ կլինի՝ առանց ավելորդ լարվածության։ Ես սա համարում եմ լարվածության թուլացմանն ուղղված քայլ», – պատասխանել է Տուսկը լրագրողի հարցին Վիշեգրադյան խմբի գագաթնաժողովի եզրափակիչ մամուլի ասուլիսում։
Այն հեռարձակվել է Լեհաստանի վարչապետի աշխատակազմի սոցիալական ցանցերում։
Հունիսի 23-ին Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարեց, որ ինքը, այլ ոչ թե Վլադիմիր Զելենսկին, կգլխավորի Գդանսկում կայանալիք համաժողովին Ուկրաինայի պատվիրակությունը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել