Politico. ԱՄՆ-ը կխստացնի Չինաստանից ռոբոտների ներմուծման սահմանափակումները
Աշխարհ
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը ծրագրում է նոր սահմանափակումներ մտցնել Չինաստանից ռոբոտաշինության ներմուծման համար՝ ազգային անվտանգության սպառնալիքների պատճառով։ Ինչպես հայտնում է Politico թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, ԱՄՆ վարչակազմը կանխատեսում է սպառազինությունների մրցավազք ռոբոտային զենքի ոլորտում։
Առևտրի նախարարությունն այժմ գնահատում է այն չինական ռոբոտ արտադրողների արտադրանքը, որոնք սուբսիդիաներ են ստանում ՉԺՀ կառավարությունից։ ԱՄՆ վարչակազմը չինական աջակցությունն այս ոլորտին դիտարկում է որպես ազգային անվտանգության սպառնալիք՝ մտավախություն ունենալով, որ «սուբսիդավորված չինական ռոբոտները կկարողանան նվաճել համաշխարհային շուկաները, նախքան ամերիկյան արտադրողները կհասնեն մրցակցելու համար անհրաժեշտ արտադրության մասշտաբին»:
Ինչպես նշել են հրատարակության զրուցակիցները, ամերիկյան իշխանությունների աչքում, բացի արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների համար նախատեսված չիպերից, ռոբոտաշինությունը դարձել է Չինաստանի հետ «տեխնոլոգիական մրցակցության հաջորդ մարտադաշտը»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել