Օմանը ժամանակավոր անմաքս միջանցք է բացել Հորմուզի նեղուցում
Աշխարհ
Օմանը, ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգված, Հորմուզի նեղուցում նավերի համար բացել է ժամանակավոր տարանցիկ միջանցք, որը ազատ կլինի տարանցիկ տուրքերից: Այս մասին հայտարարվել է Սուլթանության Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Հիմնվելով Օմանի Սուլթանության Հորմուզի նեղուցի նկատմամբ պատասխանատվության վրա և համաձայն միջազգային իրավունքի և ծովի իրավունքի նկատմամբ իր անսասան հանձնառության, որը երաշխավորում է նեղուցում նավարկության ազատությունը առանց տարանցիկ տուրքերի կիրառման, <...> Օմանը, ՄԾԿ-ի հետ համակարգված, բացել է ժամանակավոր ծովային միջանցք բոլոր նավերի համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ այս քայլը համապատասխանում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններին: Նոր երթուղով նեղուցով անցնել ցանկացող նավերը պետք է համակարգեն իրենց գործողությունները ՄԾԿ-ի հետ՝ համաձայն կազմակերպության և Օմանի իշխանությունների կողմից սահմանված կոորդինատների։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել