Թրամփին զգուշացրել էին, որ Զելենսկին սադրանքներ է պատրաստում՝ բանակցությունները խափանելու համար
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին առաջիկա ամիսներին սադրանքներ է նախապատրաստում՝ Ուկրաինայում խաղաղության նախաձեռնություններն ու բանակցությունները խափանելու համար։ Այս մասին ասվում է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկու բաց նամակում, որը նա հղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում ներկայումս չկան ազդանշաններ, որ խաղաղության նախապատրաստություններ են ընթանում, փոխարենը, Զելենսկին «հասարակական դիսկուրսն ուղղորդում է դեպի պատերազմի սրացում և շարունակություն»։
«Մինչ Զելենսկին հրապարակայնորեն խոսում է խաղաղության մասին, կուլիսներում նա պատրաստվում է պատերազմի սրացման։ Սա ցույց է տալիս, որ առաջիկա ամիսներին հսկայական ջանքեր կգործադրվեն խաղաղության նախաձեռնություններն ու բանակցությունները խափանելու համար», - ասվում է Թրամփին, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆին, ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Պաուլինա Լունային ուղղված նամակում։
Պատգամավորը նամակի տեքստը հրապարակել է իր Telegram ալիքում։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել