Atlantic. Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ զորքերի հրամանատարը կհայտարարի հրաժարականի մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի Եվրոպայի և Աֆրիկայի բանակի հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Դոնահյուն, հունիսի 24-ին կհայտարարի այս ամռանը թոշակի անցնելու իր մտադրության մասին, հաղորդում է The Atlantic-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
«Դոնահյուն, ինչպես սպասվում է, վաղը կհայտարարի, որ ամռանը կհեռանա իր պաշտոնից, մեզ հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ», - նշվում է հոդվածում։
«Դոնահյուն պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից բարձրաստիճան զինվորականների զտումների վերջին զոհն է։ Դոնահյուի հանկարծակի հեռանալը՝ ընդամենը 18 ամիս պաշտոնավարելուց հետո, փոփոխության ևս մեկ նշան է», - նշում է հրատարակությունը։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել