Լեհաստանը հայտնել է, թե որտեղ կարող է տեղակայվել ԱՄՆ ռազմական բազան
Աշխարհ
ԱՄՆ մշտական ռազմական բազան Լեհաստանում կարող է տեղակայվել երկրի արևմտյան մասում՝ Շեցինի մոտ (Արևմտյան Պոմերանյան Վոյեվոդության մայրաքաղաք): Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ստանիսլավ Վզիոնտեկը։
«Շեցինը, կարծես թե, գրավիչ վայր է բազայի համար», - ասել է նա «Polskie Radio 24»-ի եթերում: Նա որպես այս վայրն ընտրելու պատճառներ նշել է Գերմանիայի հետ սահմանի մոտ լինելը և ծովային նավահանգստի առկայությունը: «Այստեղ մեծ նշանակություն ունի ծանր տեխնիկայի լրացուցիչ ծովային ճանապարհով տեղափոխման հեշտությունը», - հավելել է Վզիոնտեկը։
Նա նշել է, որ մշտական ամերիկյան ռազմական բազան կլինի «մոտավորապես 30,000 բնակչությամբ փոքր քաղաք՝ 3,000-5,000 զինվորներով, ներառյալ` նրանց ընտանիքները և տեխնիկական անձնակազմը»։
Պաշտպանության փոխնախարարը նաև նշել է, որ ԱՄՆ ռազմական բազայի համար, Շեցինից բացի, քննարկվում են նաև այլ վայրեր, բայց բոլորն էլ գտնվում են Լեհաստանի արևմտյան մասում:

















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել