Ճապոնուհին ամուսնու մարմինը 15 տարի պահել է սառցախցիկում
Աշխարհ
Ճապոնիայի Կոբե քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 50-ամյա կնոջ, երբ նրա նախկին ամուսնու մասնատված մարմինը գտել են նրա սառցախցիկում, հաղորդում է NHK-ն։
Մասունքները հայտնաբերվել են հունիսի 20-ին, սակայն մանրամասներ չեն հաղորդվել, թե ինչպես են դա տեղի ունեցել։ Հետաքննության ընթացքում կինը խոստովանել է, որ ինքը մասնատել է մարմինը և պահել այն։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը մահացել է 2011 թվականի դեկտեմբերին։ Մեկ տարի անց՝ 2012 թվականի դեկտեմբերին, կինը ամուսնալուծության դիմում է ներկայացրել։ Ճապոնիայում, եթե փոխադարձ պահանջներ չկան, ամուսինները կարող են ամուսնալուծվել պարզեցված ընթացակարգով. նրանք պարզապես իրենց անձնական կնիքները կցում են ամուսնալուծության դիմումին, որից հետո ամուսիններից մեկը փաստաթուղթը ներկայացնում է քաղաքապետարան։
Տղամարդու մահվան պատճառի և հանգամանքների մասին քիչ բան է հայտնի։ Հաղորդվում է միայն, որ նրա նախկին կինը քննիչներին հայտնել է, որ ինքը կարող է ներգրավված լինել նրա սպանության մեջ։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել