«Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
Հասարակություն
Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը, այս մասին հայտնեցին ՍԴ արտաքին կապերի բաժնից։
«Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի միջնորդությունը քննության առարկա չի դարձել, քանի որ դատավորներից որևէ մեկը այդ հարցը չի բարձրացրել»,- նշեցին ՍԴ-ից։
«Սահմանադրական դատարանի մասին օրենքի» 16-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորներից յուրաքանչյուրը, միայն այդ դեպքում է քննվում հարցը, ինչը տեղի էր ունեցել դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի դեպքում։
Այսպիսով, Սաֆարյանը կմասնակցի ուրբաթ օրը կայանալիք ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը։

















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել