Զենքի նորագույն տեսակներով ՀԱՊԿ-ի զորավարժություններ կանցկացվեն երեք երկրներում
Աշխարհ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքերի պլանավորման և կիրառման վարչության պետ, կազմակերպության միացյալ շտաբի ՀԱՊԿ զորքերի կիրառման և վարժեցման պլանավորման կենտրոնի պետի տեղակալ Անատոլի Յակովլևի խոսքով՝ այս տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում նախատեսվում է անցկացնել համատեղ վարժանքների շարք։
Վարժանքները կկենտրոնանան զորքերի, ինչպես նաև ժամանակակից զենքի վարժեցման և կիրառման կատարելագործման վրա՝ հաշվի առնելով ժամանակակից զինված հակամարտությունների փորձը», - ասել է նա՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում։
Սանկտ Պետերբուրգի 14-րդ միջազգային իրավական ֆորումը անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 24-ից 26-ը։ ՌԻԱ Նովոստին ֆորումի գլխավոր մեդիա գործընկերն է։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել