Զելենսկու կնոջ ելույթը Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովում չեղարկվել է
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկու կնոջ՝ Օլենայի ելույթը Գդանսկում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ միջազգային կոնֆերանսում՝ լեհ-ուկրաինական հարաբերություններում լարվածության ֆոնին, չեղարկվել է, ըստ Wirtualna Polska պորտալի։
Ըստ պորտալի, Զելենսկին պետք է բացման խոսքով հանդես գար Գդանսկի համալսարանում կայանալիք «Ինքնությունը որպես ապագայի հմտություն. կրթություն, պատասխանատվություն և առաջնորդություն» բանավեճում։
«Զելենսկին պետք է բացման խոսքով հանդես գար։ Նրա ելույթը չեղարկվել է», - պորտալին հաստատել է համալսարանի մամուլի խոսնակ Մագդալենա Նեչույա-Գոնիշևսկան։
Հունիսի 23-ին Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ ոչ թե Զելենսկին, այլ ինքը կգլխավորի Գդանսկում կայանալիք կոնֆերանսին ուկրաինական պատվիրակությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ