Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում. Պեսկով
Ռուսաստան
Երևանը խոսում է զարգացման ուղիների առաջիկա ընտրության մասին, ինչը կարևոր է նաև Ռուսաստանի համար։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը.
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայում Հայաստանը կանգնած է զարգացման ուղու ընտրության փուլում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար դա կարևոր է, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան և «եղբայրական երկրներ»։
Պեսկովը նշել է, որ Մոսկվան շարունակելու է հարաբերությունները Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ կողմերի միջև կան բազմաթիվ ընդհանուր հետաքրքրություններ և համագործակցության ոլորտներ, ուստի հարաբերությունները շարունակելու են զարգանալ։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունի լավ ինտեգրացիոն համագործակցություն, որը նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի աճին։
Նա նաև նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) Հայաստանի համար որպես ինտեգրացիոն միավորում ավելի արդյունավետ է, քան այլ հնարավոր տարբերակներ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել