Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի երկրների հետ
Աշխարհ
Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Բաքվում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի նիստի ժամանակ։
«Իրանը, հատուկ հետաքրքրություն ունենալով մուսուլմանական երկրների, մասնավորապես Մերձավոր Արևելքի տարածաշրջանի և մասնավորապես Պարսից ծոցի երկրների նկատմամբ, հայտարարում է իր պատրաստակամության մասին անվտանգության համաձայնագրեր կնքել այդ պետությունների հետ, որոնք կաջակցվեն կայուն տնտեսական համագործակցությամբ», - նրա խոսքերն է մեջբերել իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ «Սա կպաշտպանի նրանց ընդհանուր թշնամիներից և նրանց տարածքները կդարձնի անվտանգ բոլոր ներդրողների համար»։
Ղալիբաֆը ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհի ապագան պետք է ձևավորվի «ոչ թե կործանարար մրցակցությամբ, այլ համագործակցությամբ, տնտեսական ինտեգրացիայով» և «շարունակական քաղաքական երկխոսությամբ»։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել