Ռուսաստանը հայտարարել է ուկրաինական բանակի նորագույն ամերիկյան ՀՕՊ համակարգի ոչնչացման մասին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Խարկովի մարզում առաջին անգամ ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության մեջ գտնվող ամերիկյան BRAWLR զենիթահրթիռային համակարգը։ Գերատեսչության տվյալներով՝ հարվածն իրականացվել է հատուկ ռազմական գործողության գոտում։
BRAWLR-ը համարվում է նոր սերնդի բարձր տեխնոլոգիական հակաօդային պաշտպանության համալիր, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերի և թևավոր հրթիռների խոցման համար։ Համակարգի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է միաժամանակ կրել մինչև չորս տարբեր տեսակի հրթիռներ։ Այն առաջին անգամ հանրությանը ներկայացվել էր 2025 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ում անցկացված ռազմական ցուցահանդեսի ժամանակ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Խարկովի ուղղությամբ խոցվել են նաև հինգ ավտոմեքենա, հրետանային մեկ համակարգ և օդային թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան։ Բացի այդ, ռուսական կողմը հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում հարված է հասցվել նաև Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերի անօդաչու համակարգերի կառավարման կենտրոններից մեկին։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել