ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել
Հասարակություն
ՆԳՆ Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ծառայողները հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացրել Ներքին Կարմիրաղբյուր և Դովեղ խոշորացված համայնքներում:
Դպրոցներում խաղարկվել են երկու տարբեր սցենարներ.
• Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում՝ հրդեհաշիջման և տարհանման ուսումնավարժություն՝ գրադարանում առաջացած կրակի դեպքում,
• Դովեղի դպրոցում՝ փլուզման ժամանակ փրկարարական աշխատանքների իրականացում:
Ուսումնավարժությունների հիմնական նպատակն էր համատեղ գործողությունների միջոցով ձևավորել և ամրապնդել ինչպես դպրոցի անձնակազմի, այնպես էլ փրկարարական ստորաբաժանումների գործնական հմտությունները հրդեհի, փլուզման և այլ արտակարգ իրավիճակներում:
Ուսումնավարժությունների ընթացքում փրկարարները և դպրոցների անձնակազմը կատարելագործել են տարհանման, որոնողափրկարարական աշխատանքների և առաջին օգնություն ցուցաբերելու հմտությունները՝ ներգրավելով շուրջ 139 մասնակցի՝ ուսուցիչներ, աշակերտներ և փրկարարական ծառայողներ:
Ուսումնավարժությունները նպատակ ունեն բացահայտել առկա խնդիրներն ու թերությունները փրկարարական աշխատանքների կազմակերպման գործում, կատարելագործել տարհանման մեխանիզմները, ապահովել երեխաների և աշխատակիցների անվտանգությունը, ինչպես նաև բարձրացնել իրազեկվածությունը սահմանամերձ գոտում անվտանգության ռիսկերի վերաբերյալ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել