Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան պայթյունն իրականացրել է Թուրքիայի քաղաքացի
Թուրքիա
Հզոր պայթյունը, որը նախօրեին որոտացել էր Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, ենթադրվում է, որ կատարել է Թուրքիայի քաղաքացի, 30-ամյա տղամարդ ահաբեկիչը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ ղեկավար Մուամմեր Գյուլերը:
«Ահաբեկիչը, ենթադրվում է, Թուրքիայի քաղաքացի է եղել: Մենք ունենք նրա մատնահետքերը և այլ ապացույցներ: Պայթյունի ժամանակ շինության ներսում եղել է ընդամնեը 3 մարդ, որոնցից մեկը՝ Մուստաֆա Աքարսուն, զոհվել է»,-տեղեկացրել է նախարարը:
Հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչ մահապարտը պատկանում էր անօրինական ձախակողմյան «Ժողովրդի ազատագրության հեղափոխական ճակատ» կազմակերպության անդամ: Կազմակերպությունը մարքս-լենինիստական խմբավորում է, ով իր վրա է վերցրել Թուրքիայում ոստիկանական տեղամասերի վրա կատարած ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Այս պահին ոչ ոք չի ստանձնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա կատարած հարձակման պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)