Ռուսաստանը հայտարարել է, որ մինչև տարեվերջ դատական հայց կներկայացնի Բալթյան երկրների դեմ
Ռուսաստան
Ռուսաստանը նախատեսում է մինչև տարեվերջ դատական հայց ներկայացնել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի դեմ՝ ռուսալեզու բնակչության նկատմամբ ենթադրյալ ռասայական խտրականության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ իրավական դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մուսիխինը, փոխանցում է «Sputnik Литва»-ն։
Նրա խոսքով՝ Մոսկվան արդեն հրապարակայնորեն հայտարարել է նման քայլի պատրաստակամության մասին և մտադիր է օգտվել միջազգային դատական և արբիտրաժային մեխանիզմներից՝ իր շահերը պաշտպանելու համար։ Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը այս գործիքները դիտարկում է նաև «ակտիվ՝ հարձակողական իրավական քաղաքականության» շրջանակում։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ պատրաստվում են դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Բալթյան երկրներում ռուսների իրավունքների խախտումների պատճառով։ Գերատեսչության տվյալներով՝ այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձերը արդյունք չեն տվել։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները