Ռուբիոն հայտարարում է՝ Իրանին չի թույլատրվի տուրք գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանին չի թույլատրվի որևէ վերջնական համաձայնագրի շրջանակում տուրք կամ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։ Նրա խոսքով՝ այս հարցը դարձել է այն հիմնական տարաձայնություններից մեկը, որը խոչընդոտում է Մերձավոր Արևելքում ամիսներ շարունակվող հակամարտությունը դադարեցնելու նպատակով ընթացող բանակցություններին։
Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել է, որ 60 օրով կհրաժարվի նեղուցով անցնող նավերից նախատեսվող տարանցիկ վճարների գանձումից, քանի դեռ Շվեյցարիայում շարունակվում են բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Միաժամանակ Թեհրանը ակնարկել է, որ բանակցային ժամանակահատվածի ավարտից հետո նման վճարներ կարող են սահմանվել։
Հորմուզի նեղուցը, որը գտնվում է Պարսից ծոցի և Օմանի ծոցի միջև ու անցնում է Իրանի տարածքային ջրերով, համարվում է աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկը։ Դրա կարգավիճակի և օգտագործման պայմանների շուրջ տարաձայնությունները դարձել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունների առանցքային թեմաներից մեկը։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները