Էնդի Բերնեմը մնացել է առանց լուրջ մրցակիցների Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ճանապարհին․ Sky News
Աշխարհ
Իշխող Լեյբորիստական կուսակցությունից միայն մեկ անդամ կարող է խանգարել Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետին՝ անմրցակից հիմունքներով դառնալու կուսակցության առաջնորդ և երկրի վարչապետ, սակայն նա չունի կուսակիցների բավարար աջակցությունը։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Հունիսի 24-ին Էնդի Բերնեմի հավանական հակառակորդ համարվող Լանկաստերի դքսության կանցլեր (հատուկ հանձնարարություններով նախարար) Դարեն Ջոնսը հայտարարել է ընտրապայքարին չմասնակցելու մասին։ Ըստ Sky News-ի՝ այժմ մնացել է միայն պաշտպանության նախկին փոխնախարար (2024-2026թթ․) Ալ Քարնսի թեկնածությունը։
Ջոնսին մոտ կանգնած աղբյուրը, սակայն, նշում է, որ Քարնսը չի ստանա «անգամ 20 պատգամավորի աջակցություն»։ Գործող կանոններով՝ կուսակցության առաջնորդի ընտրություններին մասնակցելու համար պահանջվում է խմբակցության անդամների 20%-ի (այս պահին՝ 81 խորհրդարանական) վստահության քվեն։
Քարնսը ցանկանում է հանդիպել Բերնեմի հետ՝ նախքան մրցավազքից հրաժարվելու վերջնական որոշում կայացնելը։ Բրիտանական լրատվամիջոցների կանխատեսմամբ՝ եթե Մեծ Մանչեսթերի նախկին քաղաքապետը մնա միակ թեկնածուն, նա գործող վարչապետ Քիր Սթարմերին կփոխարինի արդեն հուլիսի 17-ին։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները